9539 դիտում
15:03 29-11-2014
Անժելա Սարգսյանի ինտիմ լուսանկարները հրապարակելու համար դատապարտված Կարեն Արայանը ՔԿՀ-ում հայտնի հաղորդավարուհիներից մեկին է նկարել և հրապարակել նկարը
Դերասանուհի Անժելա Սարգսյանի ինտիմ լուսանկարները հրապարակելու համար 3 տարի և 6 ամիս ազատազրկման դատապարտված Կարեն Արայանը նկարել է հայտնի հաղորդավարուհի Լուսինե Բադալյանին եւ այդ նկարը նվիրել նրան: Նա այդ նկարը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում, որը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ներկայացնում է ստորև: Նշենք, որ Կարեն Արայանը նկարիչ է եւ Անժելա Սարգսյանի հետ ծանոթացել էր իր նկարների ցուցահանդեսի ժամանակ: Ավելին, Անժելա Սարգսյանը խնդրել էր նկարել իրեն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ա. Սարգսյանի տղամարդու՝ Կարեն Արայանի գործը Եվրոդատարանում ընթացք է ստացել: Նշել էինք նաեւ, որ նրա պատժաժամկետը կլրանա 2015թ-ի ապրիլին: Մինչեւ այդ էլ հայտնել էինք, որ Կարեն Արեյանի հարազատները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հիշեցնենք նաև, որ Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածելու համար 2011 թվականին Կարեն Արայանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 14 հոդվածի հատկանիշներով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններն ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը, ինչպես նաեւ 263 հոդվածի հատկանիշներով` պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը: Քննելով գործը՝ Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտեց 3 տարի 6 ամիս ազատազրկման:
[img]/ups/images/0271830001417258407666874.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
15952 դիտում
13:30 21-02-2015
Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածելու գործով դատապարտված Կարեն Արայանը շուտով կհայտնվի ազատության մեջ
13938 դիտում
15:24 03-04-2015
Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածելու համար դատապարտված Կարեն Արայանն արդեն ազատության մեջ է
Այս բաժնից
1216 դիտում
19:48 22-11-2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
727 դիտում
19:39 22-11-2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ
745 դիտում
19:26 22-11-2024
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին