211652_close_icon

Երևանի Բեկնազարյան փողոցը 5 օր շարունակ կեղտաջրերով ողողվելու մեղավորը ոչ թե «Վեոլիա ջուրն» ու Երևանի քաղաքապետարանն էր, այլ «ուղեղից թոփալ» մեկը, ով ինքագլուխ, գաղտնագողի ասֆալտապատել էր դիտահորը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count913 դիտում article-date 23:13 18-02-2026
Այսօր՝ փետրվարի 18-ին, ի վերջո «Վեոլիա ջուր» ընկերությանը հաջողվեց դադարեցնել Աջափնյակ վարչական շրջանում՝ Բեկնազարյան փողոցում, կեղտաջրերի արտահոսքը, որը դուրս էր գալիս ծառի արմատի տակից ու հոսելով հասնում էր մինչև Բեկնազարյան և Մարգարյան փողոցների խաչմերուկ։

Ամբողջ տարածքը 5 օր է, կարելի է ասել, բնակիչների համար դարձել էր «աղետի գոտի», քանի որ 5 օր շարունակ չգիտեին էլ, թե որ կառույցին դիմեին, որ դրա դեմն առնեին։ 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի օր շարունակ իրականացված ուսումնասիրություններից հետո «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչները կարողանում են հայտնաբերել օջախը, որը, ոչ ավել, ոչ պակաս, ամբողջությամբ ինչ-որ անձի կողմից եղել է ասֆալտապատված։

Ստացվում է, որ մի «ուղեցից թոփալ» ինքագլուխ դիտահորը ասֆալտապատել էր, ինչի պատճառով էլ ստեղծվել էր այդ հակասանիտարական քաոսը և բնակիչների մոտ զայրույթ էր առաջացրել, որ «Վեոլիա ջուրը» մատը մատին չի խփում։

Սակայն այսօր արդեն պարզվեց իրականությունը, որ «Վեոլիա ջուրը» այդքան էլ մեղավոր չէ, և հիմնական մեղավորը դիտահորը ասֆալտով փակած այդ քաղաքացին է եղել։

Այս հարցը պետք է մտահոգի թե՛ Երևանի քաղաքապետարանին, թե՛ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին, և օր առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խիստ հանձնարարականներ տա վարչական շրջանների ղեկավարներին, որ նրանք իրենց տաքուկ կաբինետներում նստելու փոխարեն փողոց առ փողոց, բակ առ բակ ուսումնասիրություններ կատարեն և հայտնաբերեն այն դիտահորերը, որոնք կամ ասֆալտապատվել են, կամ դրանց վրա քարե շինություններ են կառուցվել, ու անհրաժեշտության դեպքում կառուցողին պարտավորեցնեն, որպեսզի կամ ապամոնտաժի կառուցածը, կամ «Վեոլիա ջուր» ընկերության հետ համագործակցի ու դիտահորի տարածքը իր կոյուղատար խողովակներով տեղափոխեն այլ վայր։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, եթե սոցիոլոգիական հարցումներ իրականացվեն Հանրապետությունում, թե որ կառույցն է ամենաբացասականը գնահատվում, առանց չափազանցնելու թոփ եռյակում կհայտնվի «Վեոլիա ջուր» ընկերությունը, ինչքան էլ նշված ընկերության պաշտոնյաները «կուրծք ծեծելով» հայտարարեն, թե իրենք սպառողի «մատից փուշ հանող» են։ 

Երբ բարձրաձայնում ենք, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը ժողովրդի լեզվով ասած պատուհաս է դարձել, այդ ընկերությունը նեղսրտում է, մինչդեռ այսօր՝ փետրվարի 17-ին, SHAMSHYAN.com ահազանգած հարյուրավոր քաղաքացիներ արդարացիորեն իրենց զայրություն էին ուղղում «Վեոլիա ջուր» ընկերության հասցեին։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին․ «Չորրոդ օրն է Աջափնյակ վարչական շրջանում, Բեկնազարյան փողոցում կեղտաջուրը ասֆալտը ճեղքել ու դուրս  է թափվում։ 4 օր է էդ գարշահոտ ու հակասանիտարական վիճակի ականատեսն ենք դարձել։ 4 օր է այդ կառույցը կարծես «ջայլամի կեցվածք» ընդունած լինի։ 21-րդ դարում 4 օր է, եթե չես կարողանում խնդիրը լուծել, էլ քեզ ոնց վստահենք մեծն «Վեոլիա ջուր»։ Ձեր վատ աշխատանքի արդյունքում մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, թե Երևանի քաղաքապետարանն  ու վարչական շրջանները, իսկ մարզերում մարզպետարաններն ու քաղաքապետերը անտարբերություն են ցուցաբերում բնակիչների նկատմամբ։ Էդ կոյուղիների պատասխանատուն ո՛չ թե կառավարությունն է, ո՛չ թե Երևանի քաղաքապետարանը, թաղապետերը, մարզպետերը ու մարզերի քաղաքապետերը՝ այլ դուք։ Բնակչության մեծ մասը պարտաճանաչ վճարումները կատարում է, իսկ դուք 4 օր է ուղտի ականջում քնած եք։ Էս ամբողջ կեղտաջուրը Բեկնազարյան փողոցից դուրս է գալիս  հասնում է մինչև Բաշինջաղյան, անգամ Մարգարյան փողոց ու կա վտանգ որ ամբողջ տարածքը կդառնա վարակի օջախ՝ իր բոլոր բացասական կողմերով։ Երբե՞ք ի վերջո մտածելու ժողովրդի մասին, թե ձեզ մոտ միայն գումար հավաքելն է լավ ստացվում։

Մնում է ազգաբնակչությունով դիմենք կտրուկ միջոցների, դուրս գանք փողոց ու Կառավարությանը ստիպենք, ոչ թե խնդրենք այլ ստիպենք, որպեսզի լիցենզիայից կտրի ու ամբողջ աշխատանքների կատարումը դնի Երևանում՝Երևանի քաղաքապետարանի, մարզերում՝ մարզպետարանների վրա։ Թե չէ արդեն հոգնել ենք ձեր փնթի աշխատանքի ականատեսը լինելուց։ Եթե մեկ-երկու օրվա ընթացքում խնդիրը չլուծեք, հավատացեք արդեն մեր համբերության բաժակը լցվել է ու դիմելու ենք կտրուկ միջոցների՝ մեր ու մանուկ, ահել ջահել բողոքի ակցիաներ ենք իրականացնելու «Վեոլիա ջուր» ընկերության գլխամասի դիմաց»։

Լուսանկարները ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր