211652_close_icon

Մի քանի կարևոր պահանջներ, որոնք անհրաժեշտ է կատարել ԱՄՆ վիզայի հարցազրույցին ներկայանալիս

views-count964 դիտում article-date 15:29 19-02-2026
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ներկայացրել է մի քանի կարևոր պահանջներ, որոնք անհրաժեշտ է կատարել վիզայի հարցազրույցին ներկայանալիս։

«1️⃣ Տպեք և ձեզ հետ բերեք DS-160 դիմումաձևի հաստատման էջը, որի վերևի աջ անկյունում պետք է անպայման երևա անհատական շտրիխ-կոդը՝ իր հաստատման համարով։

Նմուշը՝ այստեղ։

2️⃣ DS-160 դիմումաձևը հաստատեք (sign and submit) հարցազրույցից առնվազն երկու ամբողջական աշխատանքային օր առաջ։

Դեսպանատան պետական տոների ցանկը տեսնելու համար այցելեք՝ այստեղ։

3️⃣ Համոզվե՛ք, որ DS-160 դիմումաձևի հաստատման համարը համապատասխանում է ձեր՝ հարցազրույցի ամրագրման ժամանակ մուտքագրած համարին։

Այս հրահանգներից որևէ մեկին չհետևելու դեպքում ձեր հարցազրույցը չի կայանա, և դուք ստիպված կլինեք նոր օր ամրագրել»։

Նմանատիպ նյութեր