16828 դիտում
12:28 03-04-2015
Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածելու համար դատապարտված Կարեն Արեյանի պատժաժամկետն այսօր լրանում է, սակայն նա դեռ ՔԿՀ-ում է
Դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածելու գործով 3 տարի և 6 ամիս ազատազրկման դատապարտված Կարեն Արայանի պատժաչափն այսօր` ապրիլի 3-ին, լրանում է: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը հաստատեց տեղեկությունը:
Միաժամանակ ավելացրեց, որ նրան դեռ ազատ չեն արձակել: Կարեն Արեյանն առայժմ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Կարեն Արեյանը, [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով, ապրիլին ազատ կարձակվի: Նրա պատժաչափը լրանում է նշված ամսին: Տեղեկացրել էինք նաեւ, որ Կ. Արեյանի հարազատները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան և գործը ընթացք է ստացել: Հիշեցնենք նաև, որ Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածելու համար 2011 թվականին Կարեն Արեյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 14 հոդվածի հատկանիշներով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններն ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը, ինչպես նաեւ 263 հոդվածի հատկանիշներով` պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը: Քննելով գործը՝Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտեց 3 տարի 6 ամիս ազատազրկման:
Նմանատիպ նյութեր
13935 դիտում
15:24 03-04-2015
Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածելու համար դատապարտված Կարեն Արայանն արդեն ազատության մեջ է
15949 դիտում
13:30 21-02-2015
Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածելու գործով դատապարտված Կարեն Արայանը շուտով կհայտնվի ազատության մեջ
Այս բաժնից
649 դիտում
18:37 22-11-2024
Բրազիլիան հետաքրքրված է տեխնլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ
601 դիտում
18:25 22-11-2024
Նարեկ Մկրտչյանը աշխատանքային այցով կմեկնի Լոնդոն