211652_close_icon
views-count16828 դիտում article-date 12:44 25-01-2015

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի նախկին մարզպետին պատկանող ռեստորանային համալիրի մոտ. բախվել են Opel-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Գայի եւ Երիտասարդական փողոցների խաչմերուկում՝ «Մակու» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Չարենցավան քաղաքի բնակիչներ, 24-ամյա Վարդան Վարդանյանի վարած Opel Astra մակնիշի 53 VR 555 համարանիշի եւ 30-ամյա Արիստակես Մանասյանի վարած Mercedes մակնիշի 91 NN 101 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես Չարենցավանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Opel-ի վարորդ Վ. Վարդանյանն ու Mercedes-ի ուղեւոր, Լոռու մարզի Ափխորի գյուղի բնակիչ, 24-ամյա Կամո Օհանյանը տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն, իսկ Mercedes-ի վարորդ Ա. Մանասյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Սարիկ Դավթյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի եւ դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի ավագ քննիչ Արմեն Իսկանդարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր