Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. «Հանդիպում» ռեստորանային համալիրի մոտ BMW-ն բախվել է 2 խոշոր բեռնատարների, վթարից հետո վարորդներից մեկը ծեծի է ենթարկվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Երեկ՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում՝ «Հանդիպում» ռեստորանային համալիրի մոտ, BMW մակնիշի 33 UP 910 համարանիշի ավտոմեքենան բախվել է  Scania մակնիշի FCF 474 վրացական համարնիշի խոշոր բեռնատարին, այնուհետև Volvo մակնիշի LAD 200 վրացական համարանիշի մեկ այլ խոշեր բեռնատարի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն այնուհետև Երևանի հիվանդանոցներից մեկը: 
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: 
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննիչ Հուսիկ Կարապետյանը: 
Փաստի առթիվ քնննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: 
Գ. Շամշյանի տեղեկություններով վթարից հետո BMW-ի անձնակազմը ծեծի է ենթարկել խոշոր բեռնատարի վարորդին:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ամբողջական տվյալները: 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


