211652_close_icon
views-count7723 դիտում article-date 20:43 21-01-2015

Ավտովթար Տավուշի մարզում. Հաղարծին գյուղի վարչական տարածքում բախվել են Mitsubishi Pajero-ները. կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը19:30-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 107-րդ կմ հատվածում բախվել են Դիլիջանի բնակիչ Արթուր Մնացականյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 32 ԼՏ 265 համարանիշի և Հաղարծին գյուղի բնակիչ Ռոբերտ Ստեփանյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 12 CT 002 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Մնացականյանը տեղափոխվել է Դիլիջան քաղաքի «Տավուշ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սերժիկ Ղալթախչյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի քննիչ Սաղաթելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր