26116 դիտում
23:34 18-01-2015
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել. պաշտոնանկ է եղել Մարաշի բաժանմունքի պետը
Երեկ՝ հունվարի 17-ին, Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով Կարեն Գրիգորյանը ազատվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնից և Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով՝ նշանակվել ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Հովհաննես Հովհաննիսյանը ազատվել է ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արմեն Այդինյանը ազատվել է ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզույթան բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել է ոստիկանության Նոր Նորքի քրեական հետախուզության բաժանմունքի պետ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արթուր Ֆրանկյանը, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում, նշանակվել է ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
10316 դիտում
19:01 09-04-2014
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել
10464 դիտում
12:53 21-04-2014
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել
10340 դիտում
14:36 07-06-2014
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել