Արարատի մարզում հրդեհ է բռնկվել 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսի տանը․ 3 անչափահաս երեխաներն ու հերոսի ընտանիքը բարեգութ մարդկանց օգնության կարիքն ունեն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաներում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս խոշորացված համայնքի Նոր Խարբերդ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ, նշված բնակավայրի 18-րդ փողոցի թիվ 25 տանը առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են ընտանիքի անդամները, հարևանները ապա ժամանած հրշեջները։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի և գումարտակի ծառայության ավագ տեուչ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արման Պետրոսյանը և Աֆթանդիլ Հակոբյանը։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն տան գույքի մեծ մասը մոխրի է վերածվել, որոշ գույք էլ դարձել է ոչ պիտանի։ Ցավոք մոխրի է վերածվել նաև տան տիրոջ, Արցախյան 44-օրա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս 31-ամյա Անդրանիկ Գևորգյանի փառքի անկյունը։ Միայն հրաշքով չի վառվել հերոսի մեծադիր նկարը։
Ընտանիքը բազմանդամ է, 3 անչափահաս՝ 11-ամյա Դանիելը, 4-ամյա Անդրանիկը, 7-ամյա Էլենը, թոշակառու հայրը և ընտանքի մյուս անդամները, ովքեր այս պահին ժամանակավորապես գիշերելու են իրենց բարեկամների տներում, միչև կարողանան լուծել առաջին անհրաժեշտության պարագաների խնդիրը, այդ թվում մահճակալների ու բազմոցի։
SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց, որպեսզի օգնության ձեռք մեկնեն հերոսի ընտանիքին և վստահ է, որ օգնության ձեռք կմեկնեն նաև Արարատի մարզպետարանը, Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հերոս Ա․ Գևորգյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին։
Կենսագրությունը
Գևորգյան Անդրանիկ Արմենի
Ծնվել է 1989 թվականի հոկտեմբերի 23-ին, Վայոց ձորի մարզի Բարձրունի գյուղում։
1996 թվականին հաճախել է Բարձրունու միջնակարգ դպրոցը և 2006 թվականին ավարտել է այն։
Այնուհետև ընդունվել է Արարատի պետական քոլեջի «Ատամնատեխնիկ» ֆակուլտետ։ 2007 թվականին տարկետում է վերցրել և զորակոչվել Հայոց բանակ։
Վերադառնալուց հետո շարունակել ու ավարտել է քոլեջը 2010 թվականին և անցել պրակտիկա։ 2013 թվականին ամուսնացել է և նույն թվականին ընդունվել որպես պայմանագրային զինծառայող։
2016 թվականին պայմանագիրը լրանալուն պես շարունակել է ուսումը Հայ Բուսակ համալսարանի «Ստոմատոլոգիական» ֆակուլտետում և ավարտել 2020 թվականին։
Նույն թվականի հոկտեմբերի 1-ին կամավորագրվել է ու մասնկացել Արցախյան 44-օրյա պատերազմին։
Մասնակցել է Ջրականի մարտերին և հոկտեմբերի 16-ին, Հադրութի պաշտպանության մարտերում ընկել է հերոսի մահով։
Հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում։
Ամուսնացած էր, ունի 3 երեխա՝ 2 տղա, 1 աջիկ։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։