211652_close_icon

Արտառոց դեպք՝ Երևանում․ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձերբակլաված կինը բաց թողնվելուց հետո հրաժարվել է լքել վարչական շենքը, հայհոյել է, ձեռքերով և ոտքերով հարվածել մուտքի դռանը և մի քանի անգամ թքել դռան վրա

views-count38956 դիտում article-date 18:37 05-01-2026
Դեկտեմբերի 30-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով ձերբակալված և ոստիկանության Կենտրոնական բաժին տեղափոխված ՌԴ քաղաքացի՝ 31-ամյա Նադեժդա  Կ․-ն ժամը 20։10-ի սահմաններում բաց է թողնվել, որից հետո հրաժարվել է լքել վարչական շենքը, ինչից հետո ոստիկանության ծառայողների կողմից դուրս է հրավիրվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որոշ ժամանակ անց Նադեժդա Կ․-ն ոստիկանության Կենտրոնական բաժնի մուտքի դռան մոտ հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանության և քննչական բաժնի ծառայողների հասցեին, ձեռքերով և ոտքերով հարվածել մուտքի դռանը և մի քանի անգամ թքել մուտքի դռան վրա, բացահայտ արհամարական վերաբերմունք դրսևորելով հասարակական կարգի նկատմամբ, խաթարելով ոստիկանության Կենտրոնական բաժնի բնականոն աշխատանքը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով նա ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից խուլիգանության կասկածանքով կրկին ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Կենտրոնական բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր