Արտակարգ դեպք՝ Արարատի մարզի դպրոցներից մեկում․ փրկարարները ջեռուցման մարտկոցի արանքից դուրս են բերել երեխայի արգելափակված ձեռքը. օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի դպրոցներից մեկում երեխայի ձեռքը մնացել է ջեռուցման մարտկոցի արանքում և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են մարզային փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ։
Ահազանգով ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Փրկարարները կարողացել են արգելափակումից դուրս բերել երեխայի ձեռք, ում տեղում օգնություն են ցուցաբերել բժիշկները, սակայն բարեբախտաբար հոսպիտալացման կարիք չի եղել։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնի հերթապահ խումբը ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի