211652_close_icon

Արտակարգ իրավիճակ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ կառուցված Աշտարակի պոլիկլինիկայում․ ջեռուցման համակարգի պայթելու հետևանքով պոլիկլինիկան ողողվել է ջրով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count37862 դիտում article-date 12:33 06-01-2026
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ 2 օր առաջ ՀՀ Առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված Աշտարակ քաղաքի պոլիկլինիկայում արտակարգ իրավիճակ է եղել։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ջեռուցման համակարգի վնասման հետևանքով պոլիկլինիկան ողողվել էր ջրով։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ անցյալ տարվա նոյեմբերի 18-ին նշված պոլիկլինիկա էր այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ծանոթացել է աշխատանքներին, և նրան ուղեկցել են ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը և Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը, իսկ պոլիկլինիկայի կառուցումը կյանքի է կոչվել ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ, և հատկացվել է 761 մլն դրամ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր