Նոր Գեղիի թիվ 1 միջնակարգ դպրոց տանող բոլոր ճանապարհներին մերկասառույց է․ Նոր Հաճնի քաղաքապետը «ուղտի ականջում քնած է»․ վաղն էլ սկսվելու է ուսումնական երկրորդ կիսամյակը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վաղը՝ հունվարի 7-ի, մեկնարկելու է 2025-2026 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը ու դպորցները, ուսումնական հաստատությունները պետք է արդեն պատրաստ լինեն դասապրոցեսին, մինչ դեռ կան դպրոցներ, որտեղ հասնելու համար այս օրերին ուսուցիչները, երեխաները ու ծնողները պետք է կամ դահուկներ ունենան, կամ սահնակներ, որպեսզի կարողանան մուտք գործեն դպրոց։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 6-ին, Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքի Նոր Գեղիի համար 1 միջնակարգ դպրոցի ճանապարհը ամբողջությամբ մերկասառույց է։ Իսկ ինչ է մտածում այս ուղղությամբ Նոր Հաճն խոշորացված համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանը ու Նոր Գեղիի վարչական ղեկավար Արմեն Բաբախանյանը՝ իրենց է միայն հայտնի։
Բայց որ պետք է շատ արագ մտածեն ու անցնեն գործի, դպրոց բերող մերկասառույց ճանապարհը մշակեն աղ ու ավազով՝ դա ակնհայտ է։ Հակառակ դեպքում վաղը երեխաները, ուսուցիներն ու ծնողները, չի բացառվում, որ դպրոց հաճախելիս մերկասառույցի պատճառով սայթաքեն ու վնասվաքծներ ստանան։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։