211652_close_icon
views-count51916 դիտում article-date 13:00 06-01-2026

Աշտարակի քաղաքապետի ու նրա թիմի շնորհիվ Աշտարակ քաղաքում ոչ միայն ճանապարհները, այլև մայթերն են մաքրվել ձյան շերտից ու մերկասառույցից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այն, որ վերջին տարիներին Աշտարակ քաղաքը օր օրի ծաղկում է, որտեղ պահպանվում ու ավելանում են կանաչ գոտիները, խաղահրապարակները, վերանորոգվում են դարն ապրած շենքերի տանիքները, և աշխատանքների մի մասն էլ նախատեսված է այս տարի՝ ակնհայտ է։
Եվ այդ ամենը, առաջին հերթին, քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի, նրա աշխատակազմի տքնաջան աշխատանքի, նաև Արագածոտնի մարզպետարանի և կառավարության հետ համագործակցության արդյունքն է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 6-ին, Աշտարակ քաղաքում քաղաքապետի և նրա աշխատակազմի օպերատիվ գործողությունների արդյունքում ոչ միայն ճանապարհները, այլև մայթերն են մաքրվել ձյան շերտից ու մշակվել աղ-ավազի խառնուրդով, և այդ ամենի շնորհիվ ավտոմեքենաները երթևեկում են, հետիոտներն էլ մայթերով անցնում են անվտանգ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր