211652_close_icon

Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են «Mitsubishi»-ին, «Mercedes»-ը և «Լադա»-ն, իսկ որոշ ժամանակ անց մեկ այլ «Mercedes» հայտնվել է ձնակույտերի մեջ․ կա 3 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count45580 դիտում article-date 20:41 05-01-2026
Այսօր՝ հունվարի 5-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 93 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Հասմիկ Վ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, Շիրակի մարզի բնակիչներ 50-ամյա Թաթուլ Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 42-ամյա Գրիշա Հ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, իսկ որոշ ժամանակ անց նույն վայրում մեկ այլ «Mercedes» մակնիշի ավտոմեքենա հայտնվել է ձնակույտերի մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի և վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Ստեփանյանը և Նիկոլայ Նահապետյանը։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ձնակույտների մեջ հայտնված ավտոմեքենայի և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհի այդ հատվածը, որը մոտ 150-200 մետր է, պատված է եղել մերկասառույցով, ինչն էլ դարձել է վթարի պատճառ և հետագա վթարներից խուսափելու համար պարեկները սկսել են ծառայություն կատարել նշված հատվածում, որպեսզի մյուս ավտոմեքենաների վարորդների ցուցաբերեն զգոնություն և ցածր արագությամբ վարեն ավտոմեքենաները՝ ճանապարհի այդ հատվածում։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր