211652_close_icon
views-count15677 դիտում article-date 21:38 17-01-2015

Ավտովթար՝ Երևանում. «Էլիփս» ընկերության դիմաց բախվել են Niva-ն և ոստիկանական մեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Տիգրանյան փողոցում՝ «Էլիփս» ընկերության մոտ, բախվել են «ՎԱԶ» 2121 մակնիշի 19 ՕՕ 444 համարանիշի և ոստիկանական Samand մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը Արաբկիրի ոստիկանապետ՝ Գրիշա Ամիրխանյանի և Արաբկիրի փոխոստիկանապետ ՝Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Samand մակնիշի ավտոմեքենան հաշվառված է ոստիկանության հաշվեկշռում և այն որպես ծառայողական ավտոմեքենա՝ շահագործվում է ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Niva-ի վարորդը, ում տվյալները ոստիկանությունը ճշտում է, որը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ստեղծել վթարային իրավիճակ և բախվել Samand-ին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր