32874 դիտում
11:51 19-12-2022
Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են Mercedes-ն ու Niva-ն․ Mercedes-ը բախվել է պատին, Niva-ն էլ հրաշքով՝ բարձրությունից չի ընկել․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում Ա․ Հովհաննիսյան փողոցի 26/3 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչ 19-ամյա Գագիկ Գ․-ի վարած VAZ 2121 մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Արսեն Խ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Նարեկ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Վանուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Էդգար Հայրապետյանն ու Էրիկ Հայրապետյանը։
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քնչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի, քննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ը բախվել է շինության քարե պատին, իսկ Niva-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել բնակչի հողամասում, ապա բախվել ծառին։ Ու եթե ծառը չլիներ ապա, Niva-ն մոտ 1,5 մետր բարձությունից ընկնելու էր։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 127+
127+