17632 դիտում
10:03 23-10-2014
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. հովիվը դանակի սպառնալիքի տակ հափշտակել է ոստիկանի ատրճանակը
Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ, 29-ամյա Սևակ Իսպիրյանը դանակի սպառնալիքի տակ հափշտակել է ոստիկանության Ապարանի բաժնի պահպանության բաժանմունքի ոստիկան Վարդան Գևորգյանի ծառայողական հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գևորգյանը ծառայություն կատարելիս է եղել Ապարանի ջրատարի պահակակետում, երբ Ս. Իսպիրյանը մտել է պահակակետ, թիկունքից հարվածել Վ. Գևորգյանին: Նրանց միջև տեղի է ունեցել քաշքշուկ և այդ պահին Ս. Իսպիրյանը հափշտակել է ատրճանակը և դիմել փախուստի:
Կատարվածի մասին տեղեկացվել է ոստիկանության համապատասխան ծառայություններին և հայտարարվել է տագնապ:
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ոստիկանության Ապարանի բաժնի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննչական վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ են ստանում, որ Ս. Իսպիրյանը հնարավոր է լինի տանը կամ սարում, քանի որ նա հովիվ է:
Մի քանի խմբեր որոնողական աշխատանքեր են սկսում սարերում, իսկ մի խումբ էլ նրան հայտնաբերում է տանը: Միայն գիշերը ժամը 03:30-ի սահմաններում կատարված բացատրական աշխատանքների արդյունքում Ս.Իսպիրյանը հանձնում է ոստիկանից հափշտակած զենքը:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ոստիկանների և քննիչների հետ համատեղ աշխատել են նաև Արագածոտնի մարզի դատախազության դատախազները:
Ս. Իսպիրյանը ձերբակալվել է:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9540 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին