211652_close_icon

Ավազակային հարձակում Արարատի մարզում. 2 հոգի դանակի սպառնալիքի տակ Մասիսի գերեզմանների մոտ հափշտակել են 59–ամյա վարորդի մոտ եղած 250 դոլարն ու 300 հազար դրամը

views-count19086 դիտում article-date 19:27 07-12-2018
Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու փաստով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 15:00-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 59-ամյա Ազատ Թարվերդյանը ոստիկանության Մասիսի բաժին ահազանգել է, որ առավոտյան ժամը 12:40-ի սահմաններում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող տրոլեյբուսի պարկի մոտից իր Opel Vectra մակնիշի ավտոմեքենան են նստել 2 հոգի և խնդրել, որպեսզի իրենց տեղափոխի Մասիս: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան շահագործվում է որպես տաքի և Ա. Թարվերդյանը ոստիկաններին հայտնել է, որ 13:00-ին հասնելով գերեզմանների մոտ, ուղևորներից մեկը հայտնել է որ ցանկանում է հոգալ բնական կարիքները, կանգնեցրել է մեքենան և իջել ավտոմեքենայից: Դրանից հետո հետևի ուղևորը սուր կտրող- ծակող ինչ-որ առարկա դրել է իր պարանոցի աջ հատվածին և պահանջել իր մոտ եղած ողջ գումարը: Նա սպառնալիքի տակ ուղևորին է փոխանցել 250 ԱՄՆ դոլար և 300 հազար դրամ, ովքեր այնուհետև դիմել են փախուստի: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձանց և հափշտակված գումարները հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր