ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոր նշանակումներ է կատարել
Այսօր` հոկտեմբերի 9-ին, ՀՀ ոստիկանապետ, գեներալ- լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վլադիմիր Գասպարյանի հրամանով Անդրանիկ Ազարյանը ազատվել է Ոստիկանության էրեբունի բաժնի պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել Ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի բաժնի պետ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Գևորգ Հակոբյանը նշանակավել է Ոստիկանության էրեբունի բաժնի պետ, ով մինչ այդ աշխատում էր նույն բաժնի պետի օպեր գծով տեղակալ: