211652_close_icon
views-count7858 դիտում article-date 17:13 24-01-2014

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կադրային փոփոխություններ է կատարել ոստիկանության քննչական ապարատում

Այսօր՝ հունվարի 24-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Սամվել Սիմոնյանը նշանակվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի պետ, ով մինչ այդ աշխատում էր՝ որպես ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի պետ Ալբերտ Երիցյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնում: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով Արա Պողոսյանը նշանակվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի պետ, ով մինչ այդ աշխատել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական վարչության քննչական բաժնում՝ որպես հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Նաիրիի բաժնի քննչական բաժանմունքի պետ Արսեն Սարգսյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից և ուղակվել կադրերի ռեզերվ:

Նմանատիպ նյութեր