ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կադրային նշանակումներ է արել ոստիկանության Շիրակի մարզում
Այսօր՝ փետրվարի 25-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է տեղափոխվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի ոստիկանության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հարություն Ադամյանը:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Գևորգ Թադևոսյանը ազատվել է ոստիկանության Կումայրիի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Արամ Ղարիբյանը նշանակվել է ոստիկանության Կումայրիի բաժնի պետ՝ ազատվելով ոստիկանության պահպանության միավորման Գյումրիի բաժնի պետի տեղակալի պաշտոնից:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի