211652_close_icon
views-count1042 դիտում article-date 00:10 09-04-2026

Փոփոխություններն առավել տեսանելի են դառնում բարեխիղճ ծառայության շնորհիվ․ ՆԳ նախարարը պարգևատրել է Փրկարար ծառայության և Ոստիկանության լավագույն ծառայողներին ու ստորաբաժանումների ղեկավարներին․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 8-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել են նախարարության ենթակա ծառայությունների նախորդ տարվա գործունեության արդյուքներով կատարողականի գնահատման և դրա հիման վրա պարգևատրումների տրամադրման հանձնաժողովային քննարկումների արդյունքները։

Անդրադառնալով ՆԳ նախարարության նախորդ տարվա ձեռքբերումներին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է յուրաքանչյուր ծառայողի ներդրումը բարեփոխումների իրագործման և հանրային անվտանգության ամրապնդման գործում։

Նրա խոսքով՝ ինստիտուցիոնալ փոփոխությունները առավել տեսանելի են դառնում բարեխիղճ ծառայության շնորհիվ։

ՆԳ նախարարը պարգևատրել է 2025 թվականի արդյունքներով լավագույնը ճանաչված ծառայողներին, ինչպես նաև փոխանցիկ դրոշներ հանձնել լավագույն ստորաբաժանումների ղեկավարներին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր