ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոր նշանակումներ է արել, այդ թվում՝ ՀՀ ՃՈ պետի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցված պաշտոնից:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ՀՀ ՃՈ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը ազատվել է ՀՀ ՃՈ պետի տեղակալի պաշտոնից և նշանավել ՀՀ ՃՈ պետ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ՀՀ ՃՈ պետի տեղակալ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արթուր Տոնոյանը:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Սեյրան Մարտիրոսյանը ազատվել է ոստիկանության Մասիսի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ՀՀ ոստիկանության Աբովյանի բաժնի պետ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Աբովյանի պետ Վարդան Վարդանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
[b]
ՀՀ ճանապարային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյան[/b]
[img]/ups/images/0662270001475864540334756.jpg[/img]
[b]ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Տոնոյան[/b]
[img]/ups/images/0513048001475864578351136.jpg[/img]
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի