211652_close_icon
views-count2074 դիտում article-date 23:15 06-04-2026

Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում․ Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհին հրդեհ  է բռնկվել ընթացող «BMW X5»-ում․ հայր ու որդի հրաշքով են փրկվել․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։40-սահմաններում Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 46-ամյա Ստեփան Դ․-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայում նկատել է, որ հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը կայանել է ավտոմեքենան և զանգահարել 112 օպերատիվ կառավարման կենտրոն, այնուհետև դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի և նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Սուրիկ Բարսեղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Լևոն Լևոնյանը և կրտսեր պարեկ Վահե Եգորյանը։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վարորդը եղել է իր հայրիկի հետ, իսկ ավտոմեքենան շահագործվելիս է եղել հեղուկ գազով։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պազրվում են դեպքի հանգամանքները։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր