211652_close_icon
views-count514 դիտում article-date 18:42 22-11-2026

Արտակարգ իրավիճակ՝ Մասիսում․ «Մասիս» բժշկական կենտրոնի մոտ արհեստական լճակ է գոյացել․ մի քանի ավտոմեքենաներ մնացել են ջրի մեջ, շտապօգնության մեքենաները դժվարությամբ են անցնում. բուժառուներն էլ նավակներով պետք է հասնեն հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Տեղացած հորդառատ անձրևների հետևանքով «Մասիս» բժշկական կենտրոնի մոտ արհեստական լճակ է գոյացել։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գոյացած լճակը լուրջ խոչընդոտ է դարձել հիվանդանոց այցելող քաղաքացիների, բուժառուների և շտապօգնության ավտոմեքենաների տեղաշարժի համար։ Մի քանի ավտոմեքենաներ մնացել են ջրի մեջ, իսկ վարորդները չեն կարողացել անցնել տվյալ հատվածով։

Շտապօգնության ավտոմեքենաները դժվարությամբ են անցնում այդ հատվածով, իսկ հիվանդանոց այցելող բուժառուներն ու քաղաքացիները ստիպված են նավակներով հասնել բժշկական կենտրոն։

Ստեղծված իրավիճակը լուրջ անհարմարություններ է պատճառել ինչպես բուժհաստատություն դիմող քաղաքացիներին, այնպես էլ շտապօգնության ծառայությանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, այն, որ վերջին տարիներին ՀՀ կառավարության օժանդակությամբ և ֆինանսավորմամբ հանրապետությունում իրականացվել են բժշկական հաստատությունների կապիտալ վերանորոգում և նորերի կառուցում, գաղտնի չէր։

Արդեն տևական ժամանակ կառավարությունը Մասիս քաղաքում ոչ թե հիմնանորոգում, այլ կարելի է ասել զրոյից կառուցում էր նոր, եվրոպական չափանիշներին համապատասխան հիվանդանոց։

Փետրվարի 27-ին, ինչպես տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, աշխատանքները իրականացվել էին անգամ հանգստյան օրերին և ամիսներ անց Մասիս քաղաքում իր դռները կբացեր նորակառույց հիվանդանոցը:

Այս օրերին SHAMSHYAN.com-ը հարյուրավոր ահազանգեր էր ստանում Մասիս քաղաքի բնակիչներից, ովքեր իրենց մտահոգությունն էին հայտնում` ասելով, որ Մասիսի հիվանդանոց այցելելիս կամ պետք է սուզանավ ունենայիր, կամ ջրասուզակ լինեիր, քանի որ հարակից տարածքում, որն ավելի շատ հայտնի էր որպես 3-րդ թաղամաս, ամբողջությամբ ջրով էր պատվել ու պատճառը նաև տեղացած անձրևներն էին ու ձյան հալոցքը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված փողոցում դեռ Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կողմից աշխատանքներ էին իրականացվել, որպեսզի «Վեոլիա ջուր» ընկերության հետ համատեղ հիմնանորոգեին ու փոխեին ջրահեռացման խողովակներն ու դիտահորերը։ Ջրախողովակներ ու դիտահորեր, որոնք բավականին մաշված էին, քանի որ տեղադրվել էին եղել ԽՍՀՄ տարիներին, բայց քանի որ ՀՀ կառավարությունը մեծ աջակցություն էր ցուցաբերել Մասիս քաղաքին՝ կառուցելով հիվանդանոց, այդ աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին, մինչև հիվանդանոցի բացումը, որից հետո այդ փողոցում կիրականացվեր ջրահեռացման համար ջրատար խողովակների ու դիտահորերի անցկացումը։ 

Աշխատանքներն իր հսկողության տակ էր վերցրել Մասիսի քաղաքապետ Նորայր Հակոբյանը, ով նույնպես այցելել էր նշված վայր, տեղում ծանոթացել իրավիճակին և սպասում էին, մինչև հիվանդանոցը շահագործվի։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր