Արտակարգ իրավիճակը Երևանի Մալաթիայի վարչական տարածքում շարունակվում է. վարորդները քաղաքապետին ու թաղապետին ասում են՝ «Այսպես որ գնա, մեքենաները փոխարինելու ենք նավակներով». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ ապրիլի 23-ին, դեռևս շարունակվում է արտակարգ իրավիճակը՝ Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Առնո Բաբաջանյան փողոցում՝ կապված տեղացած անձրևի հետևանքով առաջացած, ժողովրդի կողմից արդեն անուն հանած «լճակի» հետ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդներն իրենց զայրույթն էին ուղղում պատասխանատւներին, ասելով, որ եթե այսպես գնա, ավտոմեքենաները փոխարինելու ենք նավակներով:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ ապրիլի 23-ին, Երևանում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հերթական անգամ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին արդեն հայտնի Բաբաջանյան փողոցից դեպի Չարբախ տանող ճանապարհահատվածի կամրջի տակ երթևեկությունը դարձել էր վարորդների համար մի իսկական պատուհաս:
Բազմաթիվ վարորդներ ավտոմեքենաներով չէին կարողանում անցնել, ովքեր էլ որ անցել էին, հետո իջնում ու գոյացած «լճակի» մեջ ման էին գալիս համարանիշները, քանի որ այն ընկել էր ավտոմեքենաներից:
Մոտ 2 ժամից ավելի քաոսային վիճակ էր նշված վայրում, սակայն ո՛չ Երևանի քաղաքապետարանից, ո՛չ «Վեոլիա ջրից», ո՛չ Մալթիա-Սեբաստիայի թաղապետարանից ոչ մի աշխատակից չեն բարեհաճել ժամանել, մինչդեռ վարորդները ամենաքաղցր խոսքերն էին ուղղում այդ կառույցների պատասխանատուներին:
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։