ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ Մասիսում կառուցվում է նոր, եվրոպական չափանիշներին համապատասխան հիվանդանոց․ այս պահին այնտեղ այցելելիս պետք է սուզանավ ունենաս կամ ջրասուզակ լինես. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այն, որ վերջին տարիներին ՀՀ կառավարության օժանդակությամբ և ֆինանսավորմամբ հանրապետությունում իրականացվել են բժշկական հաստատությունների կապիտալ վերանորոգում և նորերի կառուցում, գաղտնի չէ։
Արդեն տևական ժամանակ է կառավարությունը Մասիս քաղաքում ոչ թե հիմնանորոգում, այլ կարելի է ասել զրոյից կառուցում է նոր, եվրոպական չափանիշներին համապատասխան հիվանդանոց։
Երեկ՝ փետրվարի 27-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքները իրականացվում են անգամ հանգստյան օրերին և ամիսներ անց Մասիս քաղաքում իր դռները կբացի նորակառույց հիվանդանոցը:
Այս օրերին SHAMSHYAN.com-ը հարյուրավոր ահազանգեր է ստանում Մասիս քաղաքի բնակիչներից, ովքեր իրենց մտահոգությունն են հայտնում` ասելով, որ Մասիսի հիվանդանոց այցելելիս կամ պետք է սուզանավ ունենաս, կամ ջրասուզակ լինես, քանի որ հարակից տարածքում, որն ավելի շատ հայտնի է որպես 3-րդ թաղամաս, ամբողջությամբ ջրով է պատվել ու պատճառը նաև տեղացած անձրևներն են ու ձյան հալոցքը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված փողոցում դեռ Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կողմից աշխատանքներ են իրականացվել, որպեսզի «Վեոլիա ջուր» ընկերության հետ համատեղ հիմնանորոգեն ու փոխեն ջրահեռացման խողովակներն ու դիտահորերը։ Ջրախողովակներ ու դիտահորեր, որոնք բավականին մաշված էին, քանի որ տեղադրված են եղել ԽՍՀՄ տարիներին, բայց քանի որ ՀՀ կառավարությունը մեծ աջակցություն ցուցաբերեց Մասիս քաղաքին՝ կառուցելով հիվանդանոց, այդ աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, մինչև հիվանդանոցի բացումը, որից հետո այդ փողոցում կիրականացվեն ջրահեռացման համար ջրատար խողովակների ու դիտահորերի անցկացումը։
Այս պահին էլ այդ աշխատանքներն իր հսկողության տակ է վերցրել Մասիսի քաղաքապետ Նորայր Հակոբյանը, ով օրեր առաջ նույնպես այցելել է նշված վայր, տեղում ծանոթացել իրավիճակին և սպասում են մինչև հիվանդանոցը շահագործվի։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։