Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ Երևանում․ Առնո Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բակում կեղտաջրերից արհեստական լճակ է գոյացել, իսկ «Վեոլիա ջուր»-ը արդեն մեկ ամիս է «մատը մատին չի տալի»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 1 ամիս է Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 16 բազմաբնակարանային շենքի բնակիչների համար շենքի բակում տեղաշարժվելը դարձել է անհնարին և ստիպված գտել են այլ արահետներ, քանի որ շենքի բակում գոյացել է արհեստական լճակ, բայց կեղտաջրերից։
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներից մեկը ասաց․ «Մեկ ամսից ավելի է դիմում ենք թե՛ «Վեոլիա ջուր» ընկերություն, թե՛ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, թե՛ այլ տեղեր, սակայն սայլը տեղից չի շարժվում։ Կեղտաջրերը դիտահորից դուրս են գալիս ու ողողում ողջ բակը՝ ստեղծելով այս «մինի» լճակը, որի պատճառով մենք անգամ չեն կարողանում մի քանի րոպեով պատուհան բացենք։
Խնդիրը պարբերական բնույթ է կրում, բայց եթե նախորդ անգամները օպերատիվ արձագանքում էին, հիմա «Վեոլիա ջրից» մեզ պատասխանում են, թե իբր այս դիտահորը գտնվում է ավտոտնակի ներսում դրա համար չեն կարող գան մաքրել։ Դրանք արվում են միայն ձգձգելու համար։
Շուտով Ամանոր է ու մարդիկ մեկը մեկի տուն գնալու ժամանակ ստիպված են լինելու անցնեն այս լճակի մոտով։ Խնդրում ենք, որ վերջապես գան ու մաքրեն խցանված դիտահորը»։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։