3933 դիտում
18:00 29-02-2020
Գևորգ Պետրոսյան. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը գիշերօթիկ ու մանկատուն է փակում, հարյուրավոր մարդկանց դարձնում անգործ, կարիքավոր երեխաներին թողնում բախտի քմահաճույքին, իսկ ինքը պարգևատրվում.
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ստացած պարգևավճարներին:
Նա մասնավորապես նշել է, որ չի հաշվում ուրիշի հասույթն ու եկամուտը, սակայն հարց է առաջանում, թե զբաղեցրած պաշտոնում արձանագրած ո՞ր նվաճման կամ արդյունքի համար է նախարարը մի քանի ամսվա ընթացքում շուրջ 18.000 դոլարի պարգևատրում ստացել:
«Գիշերօթիկ ու մանկատուն է փակում, հարյուրավոր մարդկանց դարձնում անգործ, կարիքավոր երեխաներին թողնում բախտի քմահաճույքին, իսկ ինքը պարգևատրվում»,- գրել է Պետրոսյանը և հռետորական հարց հղել՝ ինչի՞ համար՝ ոչ ստանդարտ թեմաներով հարցազրույց տալու՞, թե՞ ենթակա հիմնարկները քանդելու և մարդկանց մի կտոր հացից զրկելու:
Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը 8 ամսում ստացել է 14 միլիոն 566 488 ՀՀ դրամ՝ մոտ 31 000 ԱՄՆ դոլար պարգևավճար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2017 դիտում
09:29 24-09-2022
Քաղաքապետարանի հերթական անպատասխանատվության հետևանքով երեխաները բախտի քմահաճույքին են մնացել. «Ժողովուրդ»