Մինչև ԱԺ ընտրությունները Փաշինյանը կկատարի Սահմանադրությունը փոխելու Ալիևի պահանջը. Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մինչև ԱԺ ընտրությունները Նիկոլ Փաշինյանը կկատարի Սահմանադրությունը փոխելու Ալիևի պահանջը
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողներին հայտարարել է․ «Նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է, առաջիկայում խորհրդի անդամների հետ կքննարկենք տեքստի մասին: Տարբեր տարբերակներ ենք քննարկում, բայց դեռևս տեքստը մշակման փուլում է: Ես միշտ նշում եմ, որ տեքստը 10 ամսվա ընթացքում պատրաստ կինի: Չենք քննարկել ժամանակահատվածը, թե երբ է դրվելու դա հանրաքվեի, երբ տեքստը պատրաստ լինի մենք հայեցակարգային առանձին դրույթներ իհարկե հանրության դատին կհանձնենք և շատ մանրամասն կքննարկենք, թե ինչի մասին է խոսքը»:
Այսինքն՝ նոր սահմանադրության տեքստը 2026-ի մարտին, ԱԺ հերթական ընտրություններից առաջ պատրաստ կլինի, կարող է դրվել հանրաքվեի։ Այդպիսով Նիկոլ Փաշինյանը կկատարի Իլհամ Ալիևի հիմնական պահանջներից մեկը, մինչ այդ էլ խաղաղության համաձայնագիր կոչված փաստաթուղթը չի ստորագրվի»։