211652_close_icon
views-count490 դիտում article-date 19:03 18-11-2026

Երկրաշարժ Վանում

Թուրքիայի ներքին գործերի նախարարության «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD) հայտնել է, որ 4.3 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել Վանի նահանգի Գեվաշ շրջանում, գրում է Ermenihaber-ը։

Նշվել է, որ երկրաշարժը տեղի է ունեցել 18։57-ի սահմաններում 13.61 կմ խորություն։

Հաղորդվել է նաև, որ օրվա ընթացքում Վանա լճում ու հարակից տարածքներում մի քանի հետցնցում է գրանցվել։ Երկրաշարժի հետևանքով տուժածներ չկան։

Բացի այդ 5.9 բալանոց երկրաշարժ է գրանցվել նաև Ռումինիայում, որը զգացվել է նաև Ստամբուլում։

 

Նմանատիպ նյութեր