Վանում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի արևելքում՝ Վան նահանգում, երեկ երեկոյան տեղի ժամանակով ժամը 21;09-ին գրանցվել է հերթական ուժգին երկրաշարժը։ Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման հարցերով վարչությանը։
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում՝ Գևաշ շրջանում, կազմել է 4,1 մագնիտուդ։ Հիպոկենտրոնը գտնվել է 13,56 կմ խորության վրա։
Ավերածությունների ու տուժածների մասին չի հաղորդվում։