Վանում 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Վան նահանգում տեղի է ունեցել Ռիխտերի սանդղակով 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Քանդիլի հետազոտական կենտրոնի և Սեյսմոլոգիական ուսումնասիրությունների ինստիտուտի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են այս գիշեր, տեղի ժամանակով ժամը 23:51-ին:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վանի Աքչիֆթ գյուղում, հիպոկենտրոնը՝ 5կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել տեղի բնակչության մեջ:
Նախնական տվյալներով՝ ավերածություններ և զոհեր չկան: