211652_close_icon
views-count1333 դիտում article-date 12:28 12-01-2026

Մենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել. արդարությունն ու արդատությունը զգացողություն է, որը չունենք. Փաշինյան

Մենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել: Ընտրությունների արդյունքները կասկածի տակ չեն, բայց այն ընտրությունը, որով իրավակարգ է հաստատվել, այսինքն՝ հանրաքվեն, դրա արդյունքները միշտ են եղել կասկածի տակ և այսօր էլ կասկածի տակ են: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին «Դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման» թեմայով քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քանի դեռ այդ կասկածը չի վերացել, իրավակարգի լեգիտիմությունը վիրուսի նման մեզ քայքայելու է, մենք այդպես էլ չենք հասնելու, ո՛չ արդարության, ո՛չ արդարադատության, որովհետև դա առաջին հերթին զգացողություն է, և բոլորս պիտի ունենանք այդ զգացողությունը, իսկ մենք չունենք դա»,-նշեց նա:

Փաշինյանն ասաց, որ ինքն, օրինակ,  չունի արդարադատության և արդարության զգացում, սա այս փուլի նրա եզրակացությունն է, որը, չնայած, քննարկման արդյունքում հնարավոր է փոխվի:

«Ընդհանուր առմամբ իրավակարգի լեգիտիմության խնդիր ունենք, այն կարմիր լույսը, որը վառվում է մեր փողոցներում, իր լեգիտիմության խնդիրն ունի, որովհետև պարզ չէ՝ ով է որոշել, որ լույսը հենց այդպես վառվի։ Որոշման մի աղբյուր կա՝ ժողովուրդը, իսկ ժողովուրդը չի համարում, որ ինքը դա որոշել է»,-թեման օրինակով պարզաբանեց վարչապետը:  

Նմանատիպ նյութեր