211652_close_icon
views-count2626 դիտում article-date 18:11 31-10-2026

Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Ստամբուլ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հոկտեմբերի 31-ին աշխատանքային այցով ժամանել է Ստամբուլ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններ վարելու նպատակով։ Բանակցությունների կենտրոնում են լինելու Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերը։ Այս թեման առավել հրատապ է դարձել Սև ծովում անօդաչու թռչող սարքերի վերջին հարձակումների և ռազմական ակտիվության ֆոնին։

Ղեկավարները քննարկելու են երկկողմ գործակցության խորացումը, ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման դիվանագիտական հեռանկարները և խաղաղության բանակցությունների վերսկսման հնարավորությունները։

Այս այցը տեղի է ունենում նոյեմբերին նախատեսվող հնարավոր դիվանագիտական և եռակողմ ձևաչափերով քննարկումների նախաշեմին։

Նմանատիպ նյութեր