211652_close_icon
views-count838 դիտում article-date 19:58 11-03-2026

«Turkish Airlines» ավիաընկերությունը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթերը

«Turkish Airlines» ավիաընկերության մեկնարկային չվերթը Ստամբուլի միջազգային օդանավակայանից մարտի 11-ին ժամանել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։

Չվերթի դիմավորման արարողությանը ներկա էին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանը, «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը, «Turkish Airlines» ավիաընկերության Արևելյան Եվրոպայի երկրների գծով վաճառքի փոխտնօրեն Հուսեյն Օզբեկը և Վրաստանի ու Հայաստանի գծով գլխավոր մենեջեր Քենան Ինջեն, այլ հյուրեր: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ստամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր, իսկ մայիսի 14-ից չվերթերի հաճախականությունը կհասնի շաբաթական 10, հունիսի 15-ից՝ շաբաթական 14 չվերթի:

Նմանատիպ նյութեր