211652_close_icon
views-count2128 դիտում article-date 17:09 28-10-2026

ՕԵԿ-ի հիմնադիր Արթուր Բաղդասարյանի անշարժ, շարժական գույքը և գումարները արգելանքի տակ են. ՀԿԱԾ

ՕԵԿ-ի հիմնադիր Արթուր Բաղդասարյանի անշարժ, շարժական գույքը և գումարները արգելանքի տակ են: Այս մասին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:

«ՀԿԱԾ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում Հակակոռուպցիոն դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում արգելանք է կիրառվել պարտապան Ա․Բ․-ին և նրա հետ փոխկապակցված 7 անձանց պատկանող շուրջ 8 անշարժ, 1020 շարժական գույքերի, տրանսպորտային միջոցի, ինչպես նաև տարբեր ընկերությունների նկատմամբ ունեցած ընդհանուր 156,545,000 ՀՀ դրամ գումարի չափով դրամական պահանջի իրավունքի նկատմամբ։

Արգելվել է նաև պարտապանի հետ փոխկապակցված 3 իրավաբանական ընկերությունների համապատասխանաբար 100% և 1 իրավաբանական ընկերության 5% բաժնեմասերի տնօրինման հետ կապված որևիցե գործողության կատարումը։

Պարտապանին պարտավորվեցվել է չկատարել նաև որևէ գործողություն հայտնաբերված և արգելադրված գույքերի ապօրինի տնօրինման ուղղությամբ։ Կատարողական գործողությունների շրջանակում բաժնի աշխատակիցների կողմից զննվել և հանձնվել է պահատվության

Ա․Բ․-ի հետ փոխկապակցված իրավաբանական անձ «ՖԵԼԻՆԳԵՐ» ՍՊԸ-ին պատկանող շինությունը՝ Աբովյան փողոցի հյուրանոցային, առողջարանային և հյուրընկալության համալիրը՝ արգելելով պարտապանին կատարել որևէ գործողություն՝ կապված ընկերության անշարժ և շարժական գույքերի տնօրինման հետ։

Զննվել և պահատվության է հանձնվել նաև Ա․Բ․-ի հետ փոխկապակցված իրավաբանական անձ «ՍՔԱՅՎՅՈՒ» ՍՊԸ-ի՝ Հերացու փողոցում գտնվող կիսակառույց բազմաբնակարան շենքը՝ արգելելով պարտապանին կատարել որևէ գործողություն՝ կապված ընկերությանը պատկանող անշարժ և շարժականգույքերի տնօրինման հետ»,-նշված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր