3029 դիտում
08:36 24-11-2015
«Էյր Արմենիա»-ն սնանկ է ճանաչվել, նրա գույքը արգելանքի տակ է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրել է.
«Հայաստանի ավիացիայի ոլորտում ստեղծված ողբերգական վիճակը վաղուց հայտնի իրողություն է։ Արդեն երկու տարի է, Հայաստանի հանրությանը հույս են ներշնչում, որ հեսա-հեսա մենք կունենանք ազգային փոխադրող։ «Արմավիայի» սնանկանալուց հետո ազգային փոխադրող դառնալու հայտ ներկայացրեց «Էյր Արմենիա» ավիաընկերությունը, որը 2013-ի աշնանը սկսեց ուղևորափոխադրումներ իրականացնել, սակայն մեկ տարի անց դադարեց կանոնավոր չվերթներ իրականացնել։ Այնուհետև այս տարվա օգոստոսին ընկերությունը հայտարարեց, թե ֆինանսական խնդիրները շուտով կլուծվեն, և առաջիկայում կվերսկսվեն չվերթները։
Երեկ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այս տարվա նոյեմբերի 2-ին «Էյր Արմենիա» ՓԲԸ-ին սնանկ է ճանաչել։ Իսկ դրա համար հիմք է հանդիսացել «Էյչ Էս Բի Սի բանկի» հայցը։ Ավիաընկերության գույքն էլ ներկայումս արգելանքի տակ է։ Այժմ ընթանում է «Էյր Արմենիայի» պարտատերերի ցանկի ճշգրտման գործընթացը, որից հետո, եթե ավիաընկերությունը չի ցանկանում սնանկ ճանաչվել, ապա պետք է առողջացման ծրագիր ներկայացնի։ Սակայն ստեղծված իրավիճակում կարծես թե լավատեսության որևէ հիմք չկա»։
Նմանատիպ նյութեր
3853 դիտում
13:23 22-02-2014
Լոռու մարզպետը` Վանաձորի քաղաքապետարանի գույքը արգելանքի տակ վերցվելու և քաղաքապետի հրաժարականի մասին
1740 դիտում
08:28 31-01-2015
«Էյր Արմենիա»–ն հնարավոր է վերսկսի չվերթներ իրականացնել. Ժողովուրդ
2631 դիտում
10:13 31-03-2015
Ինչո՞ւ նախագահական ինքնաթիռի սպասարկումը չի վստահվել «Էյր Արմենիա»-ին. Ժողովուրդ
Այս բաժնից
2224 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2017 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2023 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»