Անտառների կայուն կառավարումից մինչև կլիմայի փոփոխություն. ՇՄ նախարարը հանդիպել է Շվեյցարիայի իր գործընկերոջ հետ
Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ COP17-ի նախագահ, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Շվեյցարիայի շրջակա միջավայրի դաշնային գրասենյակի տնօրեն, պետական քարտուղար Կատրին Շնեեբերգերի հետ։
Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի բնապահպանական ոլորտին ցուցաբերվող շարունակական աջակցության համար՝ կարևորելով FORACCA ծրագրի դերն անտառների կայուն կառավարման, կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության բարձրացման և գյուղական համայնքների կենսապայմանների բարելավման գործում։
Անդրադարձել է նաև COP17-ի շրջանակում համագործակցությանը՝ ընդգծելով կենսաբազմազանության պահպանության համաշխարհային հանձնառությունները տեղում չափելի արդյունքների վերածելու անհրաժեշտությունը։