1120 դիտում
16:11 02-12-2014
Մեկնարկել է «Անտառների կայուն կառավարումը Հայաստանում» աշխատաժողովը
Ծաղկաձորում այսօր մեկնարկեց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Կենսաբազմազանության կայուն կառավարում» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Անտառների կայուն կառավարումը Հայաստանում» երկօրյա աշխատաժողովը:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Հայաստանում Կենսաբազմազանության կայուն կառավարում» ծրագրի ղեկավար Թոմաս Էբերհեռը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» և «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Աշխատաժողովի նպատակն է համատեղ քննարկել անտառային ոլորտում տիրող իրավիճակը, առկա խնդիրները, գնահատել դրանց լուծման ուղիները և հեռանկարային զարգացման ուղղությունները:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նա մասնավորապես նշեց, որ անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և ընդհանրապես կայուն կառավարման հետ կապված խնդիրները մշտապես գտնվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության ուշադրության կենտրոնում: Նախարար Սերգո Կարապետյանը մեծապես կարևորեց այս ոլորտում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համագործակցությունը, որի ընթացքում մի շարք կարևորագույն ձեռքբերումներ են արձանագրվել: Գործարկվել է անտառային պետական մոնիտորինգի հզորացման ծրագիրը, դաշտային ուսումնասիրությունների համար ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ, անտառային տնտեսությունները հագեցվել են որոշակի տեխնիկական կարողություններով և այլն:
«Ներկայումս ներդրվում է անտառկառավարման ազգային տեղեկատվական համակարգ, որը թույլ կտա անտառների կառավարմամբ և պահպանությամբ զբաղվող բոլոր հաստատություններին ստանալ ճշգրիտ և թարմ տեղեկություն: Հաջորդ քայլը կլինի տեղեկատվական համակարգը գործնական հարթությունում ամրագրելը, ինչպես նաև տեղեկություններն առավել լայն շրջանակներին հասանելի դարձնելը»,-հավելեց Սերգո Կարապետյանը:
Իր խոսքում նախարարն անդրադարձավ նաև ոլորտում առկա թերացումներին` մասնավորապես առանձնացնելով ապօրինի ծառահատումների դեպքերը, բնափայտի մթերման աշխատանքների կազմակերպման աշխատանքներում առկա խնդիրները, անտառապատման և անտառվերականգնման ծավալների ավելացման հարցը` նախանշելով դրանց լուծման ուղիներն ու այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումները:
Միջոցառման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը սերտ համագործակցության համար հուշանվերներով պարգևատրեց «Հայանտառ, «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:
Նմանատիպ նյութեր
1987 դիտում
13:30 27-04-2017
Վարչապետը հանձնարարեց անտառների կառավարումը համապատասխանեցնել ժամանակակից պահանջներին
974 դիտում
16:53 24-02-2016
Երևանում մեկնարկեց «Մարդասիրական արձագանքից դեպի կայուն լուծումներ» խորագիրը կրող աշխատաժողովը
1968 դիտում
23:03 10-11-2021
ՀՀ կառավարությանը փոխանցվեց ևս երկու մարզում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումը. ԿԳՄՍՆ
Այս բաժնից
532 դիտում
18:58 04-02-2025
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում ֆրանսահայ համագործակցության պատվիրակությանը
562 դիտում
18:28 04-02-2025
Փետրվարի 8-ին կտրվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի մեկնարկը
2437 դիտում
18:19 04-02-2025
Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացը