211652_close_icon
views-count553 դիտում article-date 16:33 28-10-2026

Համբարձում Մաթևոսյանի անունով բացվել են կեղծ օգտահաշիվներ

WhatsApp-ում և Տելեգրամում բացվել են կեղծ օգտահաշիվներ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի անուն-ազգանունով։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

«Տվյալ օգտահաշվից հնարավոր է ուղարկվեն հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ կամ գործողություններ պահանջելու նպատակով։

Խնդրում ենք լինել առավել զգոն․

չպատասխանել նման հաղորդագրություններին,

չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն (գաղտնաբառեր, կոդեր, բանկային տվյալներ և այլն),

չկատարել փոխանցումներ կամ այլ գործողություններ՝ նման պահանջներով

անհրաժեշտության դեպքում արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)»,- ասվում է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր