211652_close_icon

Կադաստրի կոմիտեի ղեկավարի և այլ պաշտոնյաների անուններով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներ են բացվել

views-count532 դիտում article-date 12:11 23-01-2026
WhatsApp հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի անունով: Այս մասին տեղեկացնում են Կադաստրի կոմիտեից:

«Կոմիտեի ղեկավարին չպատկանող հեռախոսահամարից ուղարկվում են հաղորդագրություններ տարբեր անձանց։

Խնդրում և հորդորում ենք չարձագանքել նման հաղորդագրություններին, դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ: Եթե ուղարկվում են հղումներ, չբացել դրանք:

Ցանկալի է, եթե ստացել եք այդպիսի նամակ, արգելափակել (Block) օգտահաշիվը և նշել դրանք որպես խարդախություն/Spam (Report)։

Կեղծ օգտահաշիվներ են բացվել նաև Կադաստրի կոմիտեի այլ պաշտոնատար անձանց անուններով»,- ասված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր