211652_close_icon
views-count1561 դիտում article-date 15:09 28-10-2026

Բջջային հեռախոսներ, թմրանյութի նմանվող զանգված․ ՔԿՀ-ում կանխվել են փոխանցման փորձեր

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում շարունակվում են անօդաչու թռչող սարքերի միջոցով թմրամիջոցների և այլ արգելված իրերի ներթափանցման փորձերը։

Քրեակատարողական ծառայության փոխանցմամբ՝ մասնավորապես՝ վերջին մի քանի օրվա ընթացքում քրեակատարողական ծառայողների զգոնության շնորհիվ կանխվել են թմրամիջոցների նմանվող 2,1 գրամ մուգ շագանակագույն բուսական զանգվածի, 0,7 գրամ սպիտակ փոշենման զանգվածի, 10 բջջային հեռախոսի և այլ արգելված իրերի փոխանցումները։

Նմանատիպ նյութեր