4750 դիտում
10:19 30-01-2025
Քրեական ոստիկանությունում ստացված տեղեկությունը հավաստի էր․ հայտնաբերվել է 106,06 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված և 142,17 գրամ ընդհանուր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 17-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով ՀՀ է ներմուծվելու մեծ քանակի թմրամիջոցներ, որոնց մի մասը մաքսանենգ ճանապարհով պետք է տեղափոխեն Վրաստան, իսկ մյուս մասը՝ իրացվեն ՀՀ տարածքում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ նախաձեռնվում է քրեական վարույթ՝ ՀՀ քր․ օր․ 393 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 399-րդ հոդ․ 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հունվարի 18-ին՝ ժամը 02:40-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկների և ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության աշխատակիցների հետ և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետ, մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ ՀՀ-ից արտահանելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Երևան քաղաքի Դավիթ Բեկ 136 հասցեի մոտ ձերբակալել են Երևանի բնակիչ 51-ամյա Գևորգ Ա․-ին և Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Արման Մ․-ին վերջինիս կողմից շահագործվող «KIA» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված քրեական վարույթի շրջանակներում ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է 1 փաթեթ, որի մեջ առկա է եղել 106,06 գրամ սպիտակ բյուրեղանման «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված և 142,17 գրամ ընդհանուր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
2488 դիտում
15:55 15-10-2021
Հայտնաբերվել են 338․5 գրամ «մեթամֆետամին» և 10․6 գրամ «մարիխուանա» տեսակների թմրամիջոցներ