211652_close_icon
views-count1096 դիտում article-date 11:28 28-10-2026

ՔՊ խմբակցությունում Լիլիթ Ստեփանյանի փոխարեն մանդատ կստանա Էդգար Առաքելյանը

Ազգային ժողովում մանդատը վայր դրած ՔՊ–ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանին կփոխարինի քաղաքագետ Էդգար Առաքելյանը։

Այսօր՝ հոկտեմբերի 28–ին, ԿԸՀ–ն նիստ է գումարել, որի օրակարգում է ԱԺ պատգամավորի մանդատ տրամադրելու մասին հարցը։

ԿԸՀ նիստի օրակարգից հայտնի է դառնում, որ ՔՊ համամասնական ցուցակում հաջորդ թեկնածուն Եսթեր Սահակյանն է, որը ցուցակի 90-րդ հորիզոնականում է, սակայն Սահակյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, հետևաբար մանդատը բաժին կհասնի 91-րդ հորիզոնականը զբաղեցնող Էդգար Առաքելյանին։

Նմանատիպ նյութեր