11408 դիտում
14:48 30-09-2018
«Իմ քայլը» ստանում է 57 մանդատ, ԲՀԿ–ն՝ 5, «Լույսը»՝ 3 մանդատ. ԿԸՀ–ն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր կայացած արտահերթ նիստում ամփոփել է Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների արդյունքները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմել է արձանագրություն` Երևանի ավագանու արտահերթ ընտրության քվեարկության արդյունքների վերաբերյալ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրել է նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում, համաձայն որի ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ՝ Երևանի ավագանին ընտրվել է, և մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝
[b]1) Իմ քայլը կուսակցությունների դաշինք՝ 57 մանդատ
2) «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 5 մանդատ
3) Լույս կուսակցությունների դաշինք՝ 3 մանդատ:
[/b]
Նմանատիպ նյութեր
4763 դիտում
14:16 16-12-2018
«Իմ քայլը» դաշինքին տրվում է 88 մանդատ, ԲՀԿ-ին՝ 26, «Լուսավոր Հայաստանին»՝ 18․ ԿԸՀ
Այս բաժնից
757 դիտում
21:30 16-01-2025
Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
994 դիտում
21:05 16-01-2025
Էդվարդ Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մի շարք հանդիպումներ է ունեցել
751 դիտում
20:27 16-01-2025
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հյուրընկալել է մայրաքաղաքի մի շարք ավագ դպրոցների տնօրենների