211652_close_icon
views-count505 դիտում article-date 11:14 28-10-2026

Եկեք, ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից. Արամ Վարդևանյան

Որոշ մարդիկ գալիս են Ազգային ժողովի նիստին և շեղվում օրակարգից։ Նրանք սկսում են լկտի ստեր տարածել։ Այս մասին հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի նիստում՝ Խաղաղության խորհրդի կանոնադրության վավերացման նախագծի քննարկման ժամանակ, news.am-ի փոխանցմամբ, հայտարարել է խորհրդարանի ընդդիմադիր փոխնախագահ Արամ Վարդևանյանը։

Նա, մասնավորապես, քննադատել է իշխանամետ լրատվամիջոցների և պատգամավորների կողմից շրջանառվող լուրերն այն մասին, իբր «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը համագործակցում է ռուսական պետական անվտանգության ու հետախուզական կառույցների հետ։

Վարդևանյանն իշխող ուժի իր գործընկերներին կոչ է արել դրսևորել ավելի մեծ պատասխանատվություն և պարկեշտություն։

Նա հիշեցրել է նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի դեմ գեներացված ֆեյքերի մասին։

«Եկեք, ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից… Եկեք, ներողություն խնդրեք նաև ձեր Քննչական կոմիտեի անունից։ Չէ՞ որ քարոզարշավի ամենապատասխանատու պահին դուք, այնուամենայնիվ, արեցիք ձեր սև գործը»,- նշել է Վարդևանյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր