«Ներողություն խնդրեք Լիանա Հարությունյանից, որ շքախմբով և տեսախցիկներով՝ օրենքների պահանջների խախտմամբ ներխուժել եք հիվանդասենյակ և դրա վերաբերյալ տեսանյութ հրապարակել. փաստաբանը հանրային հաշվետվության պահանջագիր է ներկայացրել
Հանրային հաշվետվության պահանջագիր ՀՀ արդարադատության նախարար, միջազգային իրավունքի գիտակ ներկայացող Սրբուհի Գալյանին և ՀՀ քրեակատարողական ծառայության պետ, հոգեբան–կրիմինոլոգի որակավորում ունեցող` Ծովինար Թադևոսյանին
Հարգելի տիկնայք,
Իմ պաշտպանյալ Լիանա Հարությունյանը դարձել է տարատեսակ բռնաճնշումների թիրախ և զոհ, այդ թվում նաև Ձեր կողմից ստորադասության ղեկավարման գտնվող ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական ծառայությունում, Ձեր անմիջական մասնակցությամբ: 2025 թվականի հուլիսի 11-ին ուշ երեկոյան Լիանա Հարությունյանին և նրա ութ ամսական երեխային ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական ծառայությունը ընդունել է որպես կալանավորված անձանց, շուրջ երկու օր պահել է այդ հիմնարկի թիվ 2 խցում:
ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական ծառայության թիվ 2 խուցը կալանավորված անձանց պահման օրենքով նախատեսված պայմաններին չի բավարարել: Բացի այդ Լիանա Հարությունյանը և նրա ութ ամսական երեխան ընդունվել են ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ Ձերբակալված և կալանավորված անձանց պահման մասին ՀՀ օրենքի կոպիտ խախտումներով (կարանտինային պայմանների խախտում, մոր և մանկան պահման համար հատուկ պայմանների բացակայություն, առողջության պահպանմանն ուղղված սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային պահանջների անտեսում, անվճար հատուկ սննդի և բուժօգնության բացակայություն): Այս խախտումների հետևանքով Լիանա Հարությունյանի ութ ամսական երեխան, ով շուրջ երկու օր էր գտնվել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, շտապօգնության ծառայության կողմից հոսպիտալացվել էր «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի» բժշկական կենտրոն:
Այս բժշկական կենտրոնում Լիանա Հարությունյանը և նրա երեխան գտնվել են կալանքի տակ, որն իրականացվել է ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից: Վերոշարադրյալի կոպիտ խախտումները հավանաբար Ձեզ չէր բավարարել և Դուք անցել էիք լրացուցիչ բռնաճնշման գործիքակազմ կիրառելուն: 2025 թվականի հուլիսի 16-ին, Դուք իմ պաշտպանյալի՝ Լիանա Հարությունյանի և նրա երեխայի իրավունքների (որպես պացիենտի և որպես կալանքի տակ գտնվող անձանց) կոպիտ խախտմամբ տեսախցիկների, օպերատորների և այլ կողմնակի անձանց մասնակցությամբ ներխուժել եք նրանց հիվանդասենյակ, այդ ներխուժումը տեսաձայնագրել և հրապարակել եք: Իմ պաշտպանյալից չեք հարցրել արդյոք նա ցանկանում է տարատեսակ անձանցից կազմված շքախմբի մասնակցությամբ տեսախցիկների առջև տեսակցել Ձեզ հետ: Ով է Ձեզ թույլ տվել ապօրինաբար միջամտել իմ պաշտպանյալ` Լիանա Հարությունյանի և նրա ութ ամսական երեխայի անձնական և ընտանեկան կյանքին: Ով է Ձեզ հանձնարարել խախտել իմ պաշտպանյալի հիմնարար իրավունքները: Բացի այդ. Տիկին Գալյա՛ն, ո՞վ է թույլ տվել, որ իմ պաշտպանյալին Ձեր կողմից ղեկավարվող նախարարության աշխատակիցն անվանի «դատապարտյալ, ով գտնվում է պատիժը կատարող հիմնարկում և հետևաբար, Դուք իրավունք եք ունեցել անարգել մուտք գործել պատիժը կատարող հիմնարկ», տես` N 33600-2025, 28 հուլիսի 2025 թվականի գրությունը: Այսինքն, դատավոր Արշակ Մաթևոսյանն իմ պաշտպանյալ Լիանա Հարությունյանի նկատմամբ` երբ որոշում կայացրեց երեք ամսով կալանավորելու, դա ոչ թե խափանման միջոց կիրառելու որոշում էր, այլ պատիժ և Դուք էլ Ձեր հերթին հայտնում եք, որ Լիանա Հարությունյանը պատժված է, կրում է պատիժ և Դուք նրան այցելել եք որպես պատիժ կրող անձին տեսնելու լիազորությունների շրջանակում:
Տիկին Թադևոսյա՛ն, ո՞վ է Ձեզ թույլ տվել խախտել ՀՀ քրեական օրենսգիրքը, թույլ տալով արդարադատության շահերի դեմ ուղղված հանցագործություններ` միջամտել իմ փաստաբանի գործունեությանը, տես` 13. 07.2025 թվականի հրապարակային հայտարարությունը և Ե-40/7-3952, 14 հուլիսի, 2025 թվականի գրությունը:
Տիկին Գալյան միջազգային դատարանի որոշման համար հատուկ ջանասիրությամբ մեկնաբանություն տրամադրելու փոխարեն, ճիշտ է և օրինական, որ Հայաստանի Հանրապետության հարկատուների հաշվին ստացված աշխատավարձով Դուք ուղղակի կատարեք Ձեր պարտականությունները: Նախ, կարգի հրավիրեք Ձեզ` ներողություն խնդրեք Լիանա Հարությունյանից և նրա ընտանիքից, որ շքախմբով և տեսախցիկների աշխատանքով, հիգիենիկ հատուկ միջոցների և օրենքների պահանջների կոպիտ խախտմամբ ներխուժել եք հիվանդասենյակ և հրապարակել եք այդ ներխուժման վերաբերյալ տեսանյութ (16.07.2025 թվականի տեսանյութը): Տիկին Թադևոսյան, իմ գործունեությանը միջամտելու Ձեր ապօրինի և քրեորեն պատժելի նախաձեռնությունների փոխարեն, ճիշտ է և օրինական, որ Հայաստանի Հանրապետության հարկատուների հաշվին ստացված աշխատավարձով Դուք ուղղակի կատարեք Ձեր պարտականությունները կարգ ու կանոն հաստատեք քրեակատարողական հիմնարկներում, որպեսզի կալանավորված և դատապարտված անձանց կյանքի և առողջության իրավունքներն անտանելի բանտային պայմաններից չտուժեն, ութ ամսական երեխան անորակ սննդից չթունավորվի և մարդիկ չմահանան:
Հ.Գ. Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (CPT) այցելության զեկույցները կրկին լավ ընթերցեք, նաև լավ ընթերցեք կառավարության պատասխանները: CPT մշակել է չափորոշիչներ ազատազրկված անձանց նկատմամբ դրսևորվող վերաբերմունքի վերաբերյալ: Այդ չափորոշիչները նույնպես լավ ընթերցեք և համեմատեք ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը, որտեղ պահվել են Լիանա Հարությունյանը և նրա երեխան՝ արդյոք համապատասխանում է այդ չափորոշիչներին: Նաև մտածեք, որ առ այսօր չեք կատարել ստանձնած պարտավորությունը՝ կալանքի տակ գտնվող անձանց մասնագիտացված առողջապահական ծառայություններին հասանելիության ապահովման վերաբերյալ։ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը նույնիսկ «Սմեկտա» դեղորայք չուներ:
Փաստաբան Զարուհի Փոստանջյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն