211652_close_icon
views-count766 դիտում article-date 18:40 26-10-2026

Ալեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԱԽ-ից:

Զրուցակիցները կարևորել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների հետևողական զարգացումը՝ առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման և դիմակայունության ամրապնդման թեմային։

Անդրադարձ է կատարվել նաև ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին և տարածաշրջանային հետաքրքրության այլ հարցերի։

Նմանատիպ նյութեր